Անկարայում սպանված ռուս դեսպանի անունով փողոց կբացվի. Թուրքիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան անում է հնարավոր ամեն ինչ ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը հետաքննելու համար, մեղավորները արժանի պատիժ կստանան: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևյլութ Չավուշօղլուն:

Բացի այդ, նրա խոսքով, Անկարայում ռուսական դեսպանատան փողոցը կվերանվանվի Կառլովի պատվին:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան չպետք է թույլ տան, որպեսզի ահաբեկիչները հասնեն իրենց նպատակներին: «Թուրքիան մտադիր է շարունակել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսությունը»,-հավելել է Չավուշօղլուն:




Լրահոս