ՀԱԿ-ը որպես քաղաքական միավորում էներգիա է կորցրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին:
«ՀԱԿ-ի նկատմամբ ուշադրություն ձևավորելու տեսանկյունից Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը լավ քայլ էր: Սակայն, պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն չի լծվելու նրա կողմից առաջարկված քաղաքական օրակարգին: Նրա հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը միայնակ է, պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանը երբեք միայնակ չի եղել, չի էլ մնա»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: