Մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավոր են Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեպքը տեղի է ունեցել Բիբրիխ շրջանում: Հրաձգություն կազմակերպած անձը թաքնվել է, որոնողական աշխատանքներին միացել են ոստիկանության հավելյալ ստորաբաժանումներ և մեկ ուղղաթիռ:
Հանցանքի պատճառները հայտնի չեն: