
Մոսկվայում ձերբակալվել է Հակոբ Ռիժի մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Հաղորդվում է, որ նա «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մտերիմ ընկերների շրջանակում էր:
Նշվում է, որ Ռիժին ներգրավված է մի շարք հայտնի հանցագործությունների, այդ թվում առևանգումների մեջ:
«Իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Հակոբ Մելիքսեթյանը, ով կրիմինալ շրջանակներում հայտնի էր որպես Հակոբ Ռիժի»,-գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: