Մանդարինի կեղևն այնքան անուշ է բուրում, որ կարելի է ընդամենը մեկ անգամ շնչել այդ բույրը և բարձր տրամադրությունն ապահովված է:
Իսպանական անվանումը mandarino թարգմանվում է որպես «հեշտ մաքրվող»: Սա ասված է կեղևի համար: Դուք կզարմանաք մանդարինի կեղևի կարևոր հատկությունների մասին իմանալով:
Հիվանդությունների կանխարգելման միջոց
Դիզբակտերիոզի և այլ մարսողական խնդիրների դեմ
Չորացրեք մանդարինի կեղևը, աղացեք սրճաղացով: Ստացվում է նուրբ նարնջագույն օշարակ: Մեկ ժամից հետո այն կարող եք ավելացնել ցանկացած ուտեստի մեջ: Փորձեք նաև այս հյութով սուրճ պատրաստել, շատ համեղ կստացվի:
Բրոնխիտի դեմ
Մանդարինի չոր կեղջի 2 ճ գդալ փոշին լցրեք 1,5 լ ջրի մեջ: Թույլ կրակի վրա պահեք 5 րոպե և հետո թողեք 1 ժամ հանգստանա: Ընդունեք այն օրը երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ:
Չոր հազի դեմ
Մանդարինի չոր փոշուց 2 ճաշի գդալ լցրեք մեկ բաժակ ջրի մեջ և թողեք 1 շաբաթ մութ վայրում: Հետո այն օգտագործեք օրը 3 անգամ` ջրի մեջ ավելացնելով 20 կաթիլ այդ թուրմից:
Մրսածության ժամանակ նույնպես մանդարինի կեղևը հասնում է օգնության
Սնկային հիվանդության ժամանակ
Բավական է, որ դուք ընդամենը կեղևով մերսեք ոտքերի մատների և եղունգների միջև:
Հոգնածության և անքնության դեմ
Կտրեք թարմ մանդարինը, դրեք տուփի մեջ և պահեք այն ձեր մոտ և շնչեք բույրը 15 րոպե: Սա օգնում է նաև գլխացավին: