Ինչպես է ստեղծվել կիսաշրջազգեստը: Ով է այն հայտնագործել: Այս հարցերի մասին՝ ստորև.
Մերի Կուանտ՝ կիսաշրջազգեստ հայտնագործած կինը: Իհարկե, այժմ կիսաշրջազգեստի չափսերը կարճացել են, հաճախ, կիսաշրջազգեստները կտորի մեկ հատվածի տեսք են ունենում, նորաձևությունն իրենն է թելադրում:
Սակայն այն ժամանակ ՝ 1960-ականներին, երբ հայտնվեց կիսաշրջազգեստը, այն չուներ նպատակ գայթակղել տղամարդկանց: Մերի Կուատը պնդում էր, որ այդպիսով նա օգնում է կանանց, որպեսզի նրանց համար հարմար լինի վազել ավտոբուսի հետևից:
Հարկ է նշել, որ նա հայտնագործել է ոչ միայն կիսաշրջազգեստը, նրան են պատկանում շորտերի, սպիտակ վերնաշապիկների համար սպիտակ օձիքների և գունավոր կիսագուլպաների հայտնագործումը:
Ի դեպ, Մերի Կուանտն այն անվանել է անգլիական ավտոմեքենայի պատվին՝ Mini: