ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, ըստ որի՝ երկարաձգվել է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների համար ռուսական անձնագրերի ստացման ժամկետը՝ մինչև 2020թ. հունվարի 1-ը:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Փաստաթղթում ասվում է, որ 2012թ. քաղաքացիության մասին օրենքը համալրվել է նոր գլխով, որը թույլ է տալիս հեշտացնել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների համար ռուսական անձնագրերի ձևակերպման գործընթացը:
ՌԴ Պետդուման փաստաթուղթն ընդունել է դեկտեմբերի 9-ին: Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել դեկտեմբերի 12-ին:
Ավելի վաղ ՌԴ նախագահը կոչ էր արել հեշտացնել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների համար ռուսական անձնագրերի ստացման ընթացակարգը: