Դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին որոշումը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:
ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում հետևյալ հարցերն են ընդգրկված.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված թիվ CAM 1007 01 D» վարկային համաձայնագիր,
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագիր,
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիր: