ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել թուրքական իշխանություններին Թուրքիայում ռուս դեսպանի սպանությանն արագ արձագանքելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լավրովն այն ահաբեկչական հարձակում է անվանել:
Լավրովի խոսքով՝ այդ ստոր հարձակումը ևս մեկ անգամ ստիպում է առավել վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ:Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հետ բանակցությունները թույլ կտան առաջընթաց գրանցել սիրիական ճգնաժամի լուծման հարցում: