ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում` Կանադայում ՀՀ դեսպանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ «Ժամանակակից հայ նկարիչների 25 ստեղծագործություններ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։

Երեկոյին ներկա էին կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման առթիվ ունեցած իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հյուրերին ներկայացրեց ցուցահանդեսին ցուցադրվող ստեղծագործությունները` նշելով, որ ընտրված 25 լավագույն ստեղծագործությունները խորհրդանշական կերպով ներկայացվում են ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ: Դեսպանն ընդգծեց, որ նմանատիպ մշակութային միջոցառումները չափազանց կարևոր դերակատարում ունեն Կանադայում հայկական մշակույթի հանրահռչակման գործում:

Տեղեկանք․ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ կանադահայ բարերարներ Լևոն և Աննա ԱՖեյանների աջակցությամբ «Noah’s Ark» պատկերասրահի տնօրեն Մովսես Հերկելյանը Կանադայում ՀՀ դեսպանությանն ի պահ է տվել ժամանակակից հայազգի հայտնի նկարիչներ և քանդակագործներ Յուրոզի, Վահրամ Դավթյանի, Վահան Ռումելյանի, Սուրեն Ոսկանյանի, Դավիթ Դ-ի, Արտո Չաքմաքչյանի, Բերջ Չակեդջյանի, Մեգերդիչ Դարակջյանի մի շարք ստեղծագործություններ:




Լրահոս