Ինչու Ճամբարակի բնակիչները չեն կարողանում վաճառել պարտքի դիմաց ստացած պանիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչները դեռ չեն կարողանում վաճառել պարտքի դիմաց ստացած «Ռոքվոր» տեսակի պանիրը: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի խոսքերով՝ դեռ պետք է 40 տոննա պանիր վաճառեն, որպեսզի հնարավոր լինի մարել գործարանի աշխատողներին եւ գյուղացիներին ունեցած 70-80 մլն դրամի չափով պարտքը: Բայց այս պահի դրությամբ գյուղացիներին չի հաջողվել նույնիսկ 10 տոննա պանիր վաճառել:

«Ներքին շուկայում «Աշտարակ կաթ» ընկերության «Ռոքվոր» տեսակի պանիրը հանրության համար անծանոթ է, մարդիկ չեն համտեսել այն, հետեւաբար չգիտեն՝ համո՞վ է, թե՞ ոչ: Սա է պատճառը, որ չենք կարողանում պանիրը արագ վաճառել: Դժվարությամբ ենք վաճառում, այստեղ-այնտեղ ենք դիմում, բոլորին խնդրելով, նույնիսկ մարդիկ կան, որոնք դիմել են երեւանյան սուպերմարկետներ:

Նաեւ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ենք պանրի վաճառքի մասին հայտարարություն տարածում»,- նկատեց քաղաքապետը: Զրույցի ավարտին քաղաքապետը նշեց, որ «Աշտարակ կաթ» ընկերության՝ Ճամբարակի պանրի գործարանը նոր սեփականատերերի հետ կապ չունի:




Լրահոս