Բեռլինում ամանորյա շուկայում ահաբեկչություն կազմակերպած անձը զինված է և գտնվում է ազատություն մեջ, գրում է Die Welt-ը՝ հղում անելով Գերմանիայի իրավապահ մարմինների աղբյուրին:
Նշվում է, որ Բեռլինի ոստիկանությունն այն կարծիքին է, որ ավելի վաղ ձերբակալված պակիստանցին որևէ կապ չունի ահաբեկչության հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հաստատվել է վարորդի ինքնությունը, ով բեռնատարով հարձակվել է ամբոխի վրա:
Դեպքի արդյունքում 12 մարդ է զոհվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցածն ահաբեկչություն է եղել: