Շվեդիայի հավաքականի պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը կարող է Լիսաբոնի «Բենֆիկա»-ից անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Ձմեռային տրանսֆերային պատուհանի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Լինդելյոֆի համար կվճարի 45 միլիոն եվրո, իսկ հնարավոր բոնուսներով գումարը կարող է հասնել 60 միլիոն եվրոյի:
Հավելենք, որ Վիկտեր Լինդելյոֆը «Բենֆիկա» է տեղափոխվել 2012 թվականին շվեդական «Վեստերոս»-ից: Շվեդիայի հավաքականում անցկացրած 11 հանդիպումներում նա խփել է 1 գոլ: