ՀՀ բնապահպանության նախարարությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ին «դատի է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթարակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին «դատի է տվել»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին հայց է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ից գանձել շրջակա միջավայրին պատճառված վնասի գումարը, որը կազմում է շուրջ 3 միլիոն դրամ:

Բնապահպանության նախարարությունը, սակայն, այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթարակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը այս գործով դատավոր Արայիկ Մելքոնյանը բավարարել է:

Ինչով կավարտվի երկու գերատեսչությունների միջեւ առաջացած դատական վեճը, դժվար է ասել, բայց ուշագրավն այն է, որ ե՛ւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ե՛ւ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը դաշնակցականներ են: Փաստորեն հանուն բնության կռվի են դուրս եկել կուսակցականները:




Լրահոս