
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը դեկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել «Հայրապետ հրատարակչություն» ընկերության հետ՝ բացիկների գնման նպատակով: Ըստ այդմ, գնվել է 550 հատ բացիկ, իսկ յուրաքանչյուր բացիկի համար վճարվել՝ 1800 դրամ:
Այսինքն՝ պետական միջոցներից 550 հատ բացիկի համար հատկացվել է 990 հազար դրամ: ՀՀ կառավարության աշխատակազմի պահանջով բացիկները ծրարով պետք է լինեն, թուղթը՝ 285 գրամ, արծաթե ուռուցիկ դաջվածքով, միջուկով՝ պերգամենտ 130 գրամ: Ենթադրվում է, որ բացիկները Ամանորի համար են նախատեսված: