Չի բացառվում՝ «Ժառանգությունը» չմասնակցի ընտրություններին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մամուլը գրել էր, թե ընտրություններին դաշինքով մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունը գլուխ չի գալիս։ Եվ, որպես իրավիճակից ելք, նա առաջարկում է, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գնա «Համախմբում» կուսակցության կամ Գագիկ Ծառուկյանի ցուցակով, Զարուհի Փոստանջյանը՝ «Ազատ դեմոկրատների» հետ, իսկ կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը՝ «ՔՊ»-«Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան», թեեւ նա առաջիկայում մեկնելու է ուսման՝ ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոց։

Դավիթ Սանասարյանը երեկ այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ այս լուրի միայն վերջին մասն է համապատասխանում իրականությանը, որ ինքը մեկնելու է ԱՄՆ ուսման»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս