Օբաման «կարմիր հեռախոսով» զանգել է Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հոկտեմբերին այսպես կոչված «կարմիր հեռախոս» է օգտագործել՝ «թեժ գիծ» Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետևանքների մասին նախազգուշացման համար, փոխանցում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային:

Նրա խոսքով՝ այդպիսով ամերիկյան իշխանությունները ձգտել են ընդգծել սեպտեմբերին Չինաստանում G20 գագաթաժողովի շրջանակներում Օբամայի կողմից արված հայտարարությունը: Պաշտոնյան նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահն օգտագործել է «զինված կոնֆլիկտ» բառը:

Հեռուստաալիքը պարզաբանում է, որ Սպիտակ տանը հաստատել են այդ հեռախոսի օգտագործումը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ միջոցներն աշխատել են, աղբյուրն ասել է. «Նայեք արդյունքներին: Ընտրությունների օրը ոչինչ տեղի չի ունեցել, նշանակում է՝ աշխատել է»:

NBC նշում է, որ «կարմիր հեռախոսն» օգտագործվում է ծայրահեղ դեպքերում, օրինակ, այն օգտագործվեց սեպտեմբերի 11-ին կամ Իրաք ԱՄՆ ներխուժման ժամանակ:




Լրահոս