Հայաստանն ավելացրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հունվար­ հոկտեմբերին Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 312.4 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ԵԱՏՄ երկրների վիճակագրական տվյալների բազան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 54.7 տոկոսով:

Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11.5 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 2.3 անգամ: Հայաստանը Ղազախստանի հետ իրականցրել է 5.3 մլն դոլարի առևտուր: Անցած տարվա համեմատ այն ավելացել է 51.9 տոկոսով: Իսկ Ղրղզստանի հետ իրականցվել է 0.5 մլն դոլարի առևտուր` արձանագրելով 79.1 տոկոս աճ: Հայաստանի և ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների 94.4 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին` կազմելով 295.1 մլն դոլար: 2015 թվականի հունվար­հոկտեմբերի համեմատ այն աճել է 52.8 տոկոսով:




Լրահոս