Beeline-ը հայտարարում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի Հայաստանյան հաղթողների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը Հայաստանում հայտարարում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի հաղթողների անունները: Մրցույթին գրանցված երիտասարդ ձեռներեցների 58 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրեց երեք լավագույններին։
Հայաստանում հաղթող թիմերն են` «Earlyone», «Terreva» և «Certifire»:

Բոլոր հաղթող թիմերը հրավիրված են մասնակցելու Երևանում հունվարի 24-25-ը կայանալիք տարածաշրջանային եզրափակչին:

ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը նշեց. «Ուրախ ենք հայտարարել Eurasia Mobile Challenge 2016 մրցույթի հաղթողների անունները: «Թող քո հետքը» շատ կարևոր ծրագիր է ՎիմպելԿոմ–ի համար, այդ իսկ պատճառով մեզ համար շատ ուրախալի է տեսնել Eurasia Mobile Challenge մրցույթի մասնակցության հայտերի թվերի նման աճ՝ միայն անցկացման երկրորդ տարվա ընթացքում»:

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել հաղթողներին` այս բարդ և ուժեղ մրցույթում հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ` երեք հաղթող թիմերը Հայաստանից իսկապես առաջարկում են այլընտրանքային մտածողության ոգեշնչող օրինակներ, որոնք կարող են դառնալ հերթական բեկումնային իրադարձությունը ոլորտում: Մաղթում եմ նրանց հաջողություն առաջիկա տարածաշրջանային եզրափակչում և հույս ունեմ տեսնել նրանց Global Mobile Challenge մրցույթում Բարսելոնայում` բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հուլիսին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է: Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Մրցույթի տարածքային փուլում յուրաքանչյուր մասնակից սեմինարների և դասընթացների ընթացքում, որոնք անց են կացվել միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ, մանրամասն վերլուծել են իրենց ներկայացված գաղափարը, բերել այն վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել ծրագրի հիմնական փուլում։ Յուրաքանչյուր ներկայացված գաղափար գնահատվել է տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

Տարածաշրջանային կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ի մինչև մարտի 2-ը Բարսելոնում:

ՎիմպելԿոմի մամլո հաղորդագրությունը կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://www.vimpelcom.com/Media-center/Press-releases/2016/VimpelCom-announces-Eurasia-Mobile-Challenge-finalists/

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում:




Լրահոս