Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի մարմինը տեղափոխվել է հայրենիք, գրում է TSN-ն:
Նրա մորն ու կնոջը օդանավակայանում դիմավորել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Կառլովի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա Մոսկվայում Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում, այն կվարի անձամբ պատրիարք Կիրիլը:
Հիշեցնենք, որ Անկարայում ռուս դեսպանի վրա հարձակում էր գործել թուրք Մևլյութ Մերթը, ով ոստիկանության նախկին աշխատակից էր, որոշ տվյալներով, աշխատանքից ազատվել էր Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո: Թուրքիայում արդեն ձերբակալվել է մարդասպանի հարազատներից 5-ը և մի քանի նրա ընկերներ: Ինքը՝ մարդասպանը, սպանվել է ոստիկանության ուժերի կողմից: