Թուրք Մերթ Ալթընթաշի հյուրանոցային համարում, ով Անկարայում սպանեց ռուս դեսպան Անդրեյ Կառլովին, «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման մասին գրքեր են հայտնաբերվել խուզարկության ժամանակ, փոխանցում է Milliyet-ը:
Հաղորդվում է, որ համարում հայտնաբերվել են նաև Ալթընթաշի գրառումները՝ նվիրված ջիհադին և «Ալ Քաիդա»-ին, ինչպես նաև գրականություն ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ Պետդուման ռուս դիվանագետների անվտանգության մասին հայտարարություն է ընդունել: