ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն ակնկալում է լսել Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մեջ մեղավորների անունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ դա տեղի կունենա «վաղ թե ուշ»:
«Համատեղ քննչական խումբ է աշխատում, մենք ակնկալում ենք, որ վաղ թե ուշ այդ աշխատանքը թույլ կտա բացահայտել մեղավորներին»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանում ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստ է հրավիրվել Անկարայում Կառլովի սպանության պատճառով: