![](https://armlur.am/wp-content/uploads/2016/12/putin_obama_11.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «կարմիր հեռախոսով» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի զանգը Պուտինին:
«Դա սովորական փակ կապ է, որը պետությունների ղեկավարներն օգտագործում են հեռախոսային բանակցությունների ժամանակ: Նման կապեր կան Մոսկվայի և համաշխարհային մի շարք մայրաքաղաքների միջև»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Օբաման «կարմիր հեռախոսով» զանգել է Պուտինին: