«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով սիրիական breakingnews.sy կայքին:
Զինյալների տարածած հայտարարության համաձայն՝ ոստիկան Մևլյութ Մերթ Ալթընթաշը, ով սպանել է Կառլովին, այդ ահաբեկչական խմբավորման անդամ էր: