Այսօր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքներ: Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցերին, Սահակյանը խոսեց նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքի մասին և հայտնեց, որ 28 միլիոն դոլար մեկնարկային գնով հայտարարված աճուրդը չի կայացել, քանի որ գնորդ չի եղել:
Արման Սահակյանի խոսքով` շենքի արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ չեն լինի և հնարավոր գնորդի համար ֆիքսված են կետեր, որոնց մեջ է մտնում նաև հենց այդ հանգամանքը: Արման Սահակյանն անդրադարձավ նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցությանը: «Եթե լինի քաղաքական որոշում, ապա ես ռեյտինգային ընտրակարգով կմասնակցեմ»,- ասաց նա: