
Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովին հետմահու «Ռուսաստանի հերոսի» կոչում է շնորհվել, փոխանցում է RT-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին:
Հրամանը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կոչումը շնորհվել է «Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում ցուցաբերած արիության, ՌԴ արտաքին քաղաքականության իրականացման հարցում մեծ ներդրման համար»: