
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մերժել է «Լեսթեր Սիթի»-ի բողոքարկումը կապված թիմի հարձակվող Ջեյմի Վարդիի ստացած կարմիր քարտի հետ: «Սթոք Սիթի»-ի դեմ կայացած խաղում Վարդին կարմիր քարտ էր ստացել մրցակցի հարձակվող Մամե Դիուֆի դեմ կանոնները խախտելու համար:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան Վարդիին որակազրկել է 3 խաղով: Այսպիսով, նա չի կարող օգնել իր թիմին «Էվերթոնի», «Վեսթ Հեմի» և «Միդլսբրոյի» դեմ խաղերում»: