Իրանը նոր թափ է հաղորդում Հայաստանի հետ հարաբերություններին. թուրքական լրատվամիջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Habersitesi» լրատվական կայքը անդրադարձել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին՝ շեշտելով, որ Իրանը Հայաստանի հետ հարաբերություններին նոր թափ է հաղորդում, գրում է Ermenihaber-ը։

Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ Ռոհանիի այցի ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք համաձայնագրեր կստորագրվեն, ինչպես նաև Իրանի նախագահը կհանդիպի ՀՀ նախագահի հետ։

Աղբյուրը նշում է, որ Հայաստանից բացի Իրանի նախագահը կայցելի նաև Ղազախստան և Ղրղզստան: Հղում անելով իրանական մամուլին՝ մեջբերվում է Ռոհանիի այն հայտարարությունը, թե իր այցը նշյալ երկրներ կնպաստի Իրանի ազգային անվտանգությանը։

Թուրքական կայքը, հղում անելով PressTV-ին, ընդգծում է, որ վերջին տարիներին Իրանը հարաբերությունները խորացնում է «Եվրասիական տնտեսական միության» ԵԱՏՄ անդամ երկրների հետ։

«Այս երկրների հետ ունենք տնտեսական հարաբերություններ, որոնք նախատեսում են արտոնյալ սակագներով, ինչու չէ նաև ազատ առևտուր»,- հիշեցվում է Ռոհանիի հայտարարությունը։

Հիշեցվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Իրանի նախագահի այցը երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար պատմական հնարավորություն կստեղծի։




Լրահոս