Շուրթերը կարող են շատ բան պատմել մարդու բնավորության մասին:
Կարող եք ճանաչել ձեզ նկարագրություններում.
1. Լայն հաստ շուրթեր
Շուրթերի նման ձև ունեցողներն ազարտային են, էներգիայով լեցուն, չեն վախենում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել: Տղամարդուց նրանք ևս վճռականություն են ակնկալում: Նրանց կյանքի ուղեկիցը պետք է նաև հիանալի սիրեկան լինի:
2. Ոչ մեծ հաստ շուրթեր
Նրանք ռոմանտիկ են, առաջնորդվում են էմոցիաներով, ոչ թե գլխով: Նրանք իդեալական խառնուրդ են այն ամենից, ինչը նկարագրում են ամսագրերում և սիրայի վեպերում, այդ իսկ պատճառով դժվար են ընտրում կյանքի երկրորդ կեսին:
3. Վերին շրթունքը մեծ է ստորին շրթունքից
Ի ծնե առաջնորդներ են, գործը հասցնում են մինչև վերջ: Կյանքի կարգախոսն է՝ «ամեն ինչ կամ ոչինչ»:
4. Ստորին շրթունքը մեծ է վերինի շրթունքից
Առեղծվածային անծանոթուհի՝ ահա հստակ նկարագրությունը: Նա առանձնանում է ամբոխից: Տղամարդիկ հիանում են նրանով, իսկ կանայք՝ նախանձում: Եվ նրան դա դուր է գալիս: Այդ «սրտեր կոտրողը» երկրպագուների պակաս չունի:
5. Լայն բարակ շուրթեր
Մեր առջև ռեալիստ է, ով ամուր կանգնած է ոտքերի վրա: Նա գիտի՝ ինչ է ուզում և չի շտապում «վարդագույն» ակնոցներ կրել, տղամարդկանցից ռոմանտիկ արարքներ չի սպասում, կարևորը նրա համար հուսալիությունն է:
6. Փոքր բարակ շուրթեր
Լավատես է, կյանքը չի պատկերացնում առանց արկածների: Նա այնքան է հավատում ինքն իրեն, որ պատրաստ է իր վրա վերցնել ամենառիսկային գործը, կամքի մեծ ուժ ունի: