
Այսօր Երևանի ավագանու գումարված արտահերթ նիստում ավագանու անդամները քվեարկությամբ հավանություն են տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։
Հիշեցնենք, որ «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցել է համայնքային կառույցներին:
Նշենք, որ արտահերթի նիստի օրակարգում ներառված մյուս հարցերը ևս արժանացել են Երևանի ավագանու հավանությանը: