
ArmLur.am-ը Գարիկ Պապոյանից հետաքրքրվեց տոնական օրերի եռուզեռի մասին:
– Երկրպագուները Ձեզ որտե՞ղ կարող են տեսնել տոն օրերին: Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Նոր տարին եւ ո՞ւմ հետ:
-Արդեն մի քանի տարի է` Ամանորը նշում եմ աշխատանքի վայրում: Այս տարի եւս այդպես կլինի, Նոր տարվա գիշերը միջոցառում եմ վարելու, բայց գոնե լավ է, որ ընտանիքս էլ է ներկա լինելու: Այնքան հետաքրքիր է Նոր տարուն լինել երեխայիդ հնարավոր ցանկությունները իրականացնողի դերում: Կար ժամանակ, երբ արդեն երեխա չէի, բայց ոչ էլ երեխա ունեի, եւ Ամանորի հեքիաթը կորել էր, իսկ հիմա այն վերադարձել է իմ կյանք` բալիկիս միջոցով:
Աննա Բաբաջանյան