
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով, Սննդի անվտանգության ծառայության նոր պետը քաղծառայողների նեղ մասնագիտական պաշտոններին նշանակում է ոչ մասնագետների՝ փորձագետի պայմանագրերով, որոնց կրթությունը եւ ստաժը չեն համապատասխանում պաշտոնի անձնագրերին։ Ըստ մեր աղբյուրի՝ Իշխան Կարապետյանը որոշել է փոխել պաշտոնների անձնագրերը, որպեսզի կարողանա իր ոչ մասնագետ թիմակիցներին տեղավորել պաշտոնների՝ նեղ ոլորտային մասնագետների փոխարեն։
Իսկ պաշտոնների անձնագրերի փոփոխության գործում առանցքային դերակատարություն պետք է ունենա Մանվել Բադալյանի բարեկամ, ՍԱՊԾ Զվարթնոցի սահմանային հսկիչ կետի պետ Կարեն Բադալյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: