ԸՕ տեխնիկական որոշ հարցերի շուրջ պայմանավորվածությունները կրկին կարող են փոխվել. փող չկա. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդդիմության, իշխանության, քաղաքացիական հասարակության միջև ամիսներ շարունակվող «4+4+4» ֆորմատով քննարկումները հանգեցին այն կետին, որ ի թիվս այլ նորամուծությունների՝ Իշխանությունը համաձայնեց հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, տեղամասերի ներսում և դրսում պետք է տեղադրվեին տեսախցիկներ ընտրությունների ընթացքը վերահսկելու համար։

Սակայն, հիմա պարզվում է, որ դրսում նկարահանումների համար գումարը չի բավականացնում։ Իսկ իշխանության ներկայացուցիչներին դա բնավ չի մտահոգում։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ի պատասխան ընդդիմադիրների մտահոգությունների, նշել է, որ եթե ցանկանում են մնացած տեխնիկական մասն էլ ապահովվի՝ թող իրենք էլ գումարները գտնեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս