Պուտինը բացատրել է, թե ինչու սպանության պահին թինկապահ չկար ռուս դեսպանի կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիվանագետի անվտանգությունն ապահովվում է միայն դեսպանատան տարածքում: Այս մասին պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով սպանության պահին Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի կողքին թիկնապահի բացակայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կա ընդհանուր կանոն, որի համաձայն՝ դեսպանատան զինված թիկնազորն աշխատում է միայն դեսպանատան տարածքում: Դրանում է խնդիրը: Խնդիրը Թուրքիայի մեջ չէ, այլ այն, որ այդպես է նաև մի շարք այլ երկրներում»,-ասել է Պուտինը խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինի խոսքով՝ որոշ երկրներում հաշվի առնելով դեպքերի նման զարգացումը՝ կարելի է համաձայնվել ռուս դիվանագետների համար հավելյալ թիկնազորի մասին:




Լրահոս