Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա կառավարության նիստը կրկին սկսվեց հանձնարարականներով: Կարեն Կարապետյանը բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց՝ ամփոփել բոլոր հանձնարարականները, որոնք հնչել և նշվել են կառավարության նիստերին և մինչև տարեվերջ դրանք ավարտել:

Կարապետյանը նաև հանձնարարեց պատրաստել և ներկայացնել հաշվետվությունները, ինչպես նաև 2017 թվականի միջոցառումների և գերակա ծրագրերը, գալիք տարվա ծրագրերը` կոնկրետ պատասխանատուներով, գերատեսչության կամ նախարարության ղեկավարների կողմից:

Իսկ դիմելով տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին` վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մարզերի տեղեկատվական անձնագիր կազմել:

Կ.Կարապետյանը հանձնարարական տվեց նաև ԱԳՆ-ին. «Մեր զբոսաշրջության կոմիտեն և քաղավիացիայի վարչությունը առաջարկություններ են տվել վիզաների հայեցակարգի վերաբերյալ: Խնդրում եմ` այդ հարցը քննարկեք և լուծում տվեք: Համեմատեք նաև մեր հարևան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ»:




Լրահոս