![](https://armlur.am/wp-content/uploads/2016/12/369d17fc55e3d120ef7b201244d8067b.jpg)
Մոսկվայի մետրոյի «Կոլոմենսկայա» կայարանում պայթյուն է որոտացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Դեպքի արդյունքում ծանր վնասվնածքներ և այրվածքներ է ստացել 2 մարդ, ևս մեկը միջին ծանրության վնասվածք է ստացել:
Հաղորդվում է, որ պայթյունի պահին մետրոյի կայարանի մոտ են գտնվել միայն աշխատակիցները, մետրոն փակ էր վերանորոգման պատճառով:
Դեպքի վայրում հրշեջ ծառայության և շտապօգնության բրիգադներ են աշխատում: