ՌԴ Պետդումայի պատգամավոր Իվան Սուխարևն առաջարկել է դիտարկել արտասահմանում սպեցնազի ուժերով (հատուկ նշանակության ուժերի) ռուս դեսպանների պաշտպանության հարցը, փոխանցում է RT-ն:
Սուխարևը համապատասխան առաջարկն ուղարկել է արտաքին գործերի և ներքին գործերի նախարարություններ:
Պատգամավորի կարծիքով՝ սպեցնազը կարող է ապահովել դեսպանների անվտանգությունն այն երկրներում, որտեղ նրանց վտանգ է սպառնում:
Նա նաև նշել է, որ կան պետություններ, որտեղ հակառուսական քարոզչություն է ընթանում: