Անկարայի դատախազությունը կալանքից ազատել է Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի մարդասպանի հարազատներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով CNN Turk հեռուստաալիքին:
Ռուս դեսպանին սպանած Մերթ Ալթընթաշի հայրը, մայրը, քույրը, կինն ու ևս 2 հարազատ ազատ են արձակվել ցուցմունք տալուց հետո:
Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ նրանց ձերբակալելու հիմքեր չկան, նրան որպես գործի վկա են հանդես եկել: