
ԼՂՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, 27 կողմ 3 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2017 թվականի ԼՂՀ պետական բյուջեն:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, հանրապետության գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերաբերյալ նախ լսվել են խորհրդարանական խմբակցությունների տեսակետներն, այնուհետև դրվել է քվեարկության: 2017 թվականի ԼՂՀ պետական բյուջեն ընդունվել է 27 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ են քվեարկել «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցությունների պատգամավորները: