
Յունիբանկը հաջողությամբ անցավ PCI PIN Security ստանդարտի պահանջներին համապատասխանության գործընթացը և ստացավ միջազգային ստանդարտին համապատասխանատվության հավաստագիր: PCI PIN Security: հավաստագրի առկայությունը երաշխավորում է, որ բանկում քարտերի PIN-կոդերի տրամադրման գործընթացն իրականացվում է Visa միջազգային վճարային համակարգի անվտանգության ամենախիստ պահանջներին համապատասխան և փաստում է քարտերի միջոցով իրականացվող գործարքների բարձր պաշտպանվածությունը:
«Յունիբանկի գործունեության հիմքում հաճախորդների սպասարկման գործընթացի բոլոր փուլերում տեղեկատվական անվտանգության ապահովումն է: Բանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, ինչպես նաև ձեռք է բերել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանելիության սերտիֆիկատ», – նշեց Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն, տեղեկատվական անվտանգության համակարգերի կառավարման մենեջեր Լուսինե Սիմոնյանը: