Տուլայում հայ վարորդի մասնակցությամբ վթարի գործը կարող է ուղարկվել Եվրոպական դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուլայում Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի հայ վարորդ Գառնիկ Հարությունյանի գործը կարող է ուղարկվել Եվրոպական դատարան, փոխանցում է Rusarminfo-ն:

Գառնիկ Հարությունյանը դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման:

«Տուլայի շրջանի դատական ատյանը հերթական անգամ մերժեց վարորդի և տուժածների պահանջը ՝ վթարի իրական պատճառները բացահայտելու համար »,-Rusarminfo-ի հարցազրույցում ասել է վարորդի փաստաբան Կարեն Ներսիսյանը:

Փաստաբանի խոսքով՝ հաջորդ քայլը կարող է լինել Ռուսաստանի Գերագույն դատարանին դիմումը:




Լրահոս