Կառավարությունն այսօր ընդունել է «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» որոշում, որի նպատակը այդ արտադրանքի գրանցում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինների (ՀԳՄ) սահմանումն է:
Հաշվի առնելով այն փաստը, որ գրանցումը ԵԱՏՄ երկրներում հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև, ՀՀ կառավարության կողմից ճանաչված գրանցում իրականացնող մարմինները կներառվեն ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում և նրանց կողմից տրված գրանցման վկայականները կճանաչվեն ԵԱՏՄ ողջ տարածքում:
Մանրամասները՝ տեսանյութում: