Beeline-ը և Է. Միրզոյանի անվան քառյակն ամփոփել են 2016թ. համագործակցության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակն ամփոփել են 2016 թվականի համագործակցության արդյունքները: Մասնավորապես, անցած համերգաշրջանի ընթացքում քառյակը հանդես է եկել 10-ից ավելի բարեգործական համերգներով և մի շարք վարպետության դասերով, նշանակալի է ռուսական առաջատար փողային երաժիշտների և Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Ֆեդոտովայի (ֆլեյտա) ելույթները թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցի սաների համար:

2016 թվականի ամռանը քառյակը մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով նկարահանված Է. Մ. Միրզոյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմի նկարահանումներին: Ընթացիկ տարվա նոյեմբերին քառյակը մասնակցել է Լիբանանում կայացած կամերային երաժշտության միջազգային «Les Musicales de Baabdath» փառատոնին, որտեղ ներկայացրել է Հայաստանը, իսկ 2016թ. դեկտեմբերին քառյակի երաժիշտները թողարկել են երկար սպասված ձայնասկավառակ Է. Միրզոյանի լեգենդար «Շուշանիկ» մշակումը լարային քառյակի համար, որի իրացումից գոյացած բոլոր միջոցները կուղղվեն Արցախյան զինծառայողների ընտանիքների հիվանդ երեխաների բուժմանը:

«Միրզոյանի անվան քառյակի հետ համագործակցությունը մեր Ընկերության սոցիալական պատասխանատվության դրսևորման վառ օրինակներից է, որն ուղղված է ոչ միայն դասական երաժշտության հանդեպ պրոֆեսիոնալիզմի և հետաքրքրության պահպանմանը, այլև երիտասարդ սերնդին կրթելուն և նրանց մշակութային զարգացմանը: Նմանօրինակ ծրագրերով Beeline-ը ձգտում է կյանքն էլ ավելի լավ դարձնել, և մենք ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ երաժիշտների երիտասարդ սերունդը կարող է զարգացնել իր տաղանդը և ձգտել դեպի նորանոր բարձունքներ այն արվեստում, որին իրենց կյանքն են նվիրաբերել», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Միրզոյան քառյակ»-ի կոլեկտիվն իր երախտագիտությունն է հայտնում Beeline-ին, արդեն երրորդ տարին մեր կողքին գտնվելու և բոլոր մշակութային միջոցառումներում աջակցություն ցուցաբերելու համար, որոնց շարքում հատկապես կցանկանայինք ընդգծել բարեգործական համերգները և վարպետության դասընթացները անապահով ընտանիքների երեխաների և Հայաստանի մանկատների սաների համար», – նշել են Է. Միրզոյանի անվան քառյակի երաժիշտները:

Հիշեցնենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և հայտնի են դարձել ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգևներ և մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: 2015 թ. նոյեմբերից Քառյակը պաշտոնապես հանդիսանում է լարային գործիքների համար լարեր և աքսեսուարներ արտադրող «D’addario Kaplan” – “D’Addario artist» ամերիկյան ընկերության տարածաշրջանային դեմքը: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից:




Լրահոս