
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի փլուզումը կանխվեց ՝ շնորհիվ Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի օպերացիայի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին նա ասել է ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կանխվել է սիրիական պետության փլուզումը, ընդհատվել է «գունավոր հեղափոխությունների» շղթան, որը ծնվեց Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, ընթանում է քաղաքական կարգավորման ու հակամարտող կողմերի հաշտեցման գործընթացը»,-ասել է Շոյգուն:
Նա նաև հավելել է, որ էական վնաս է հասցվել Սիրիայում միջազգային ահաբեկչական կազմակերպություններին: