Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանների ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել այս տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների` Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին:

«Հանրապետության Նախագահի առաջարկով և ՀՀ ոստիկանության պետի միջնորդությամբ Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց բնակարաններ հատկացնել զոհված ոստիկանների ընտանիքներին: Ձեր ցավը, անշուշտ, մեծ է և ոչինչ չի կարող լրացնել հարազատի կորուստը: Ամեն դեպքում, գիտեմ, որ այս բանակարանների կարիքը ձեր ընտանիքներն իսկապես ունեին, և մաղթում եմ, որ դուք և ձեր երեխաներն այն առողջ վայելեք», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել զոհված ոստիկանների ընտանիքներին:




Լրահոս