
Իհարկե ես չգիտեմ, թե իսկապես ինչ է տեղի ունեցել, քանի որ ինֆորմացիան, որը ստանում ենք, բավական հակասական է: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը, նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա ակնհայտ է, որ ոչ թուրքական, ոչ ռուսական կողմը չի ցանկանում, որ այդ դեպքը բացասաբար անդրադառնա հարաբերությունների վրա: Թուրքիան դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները, սակայն դա չի կարող լինել, քանի որ նման իրադարձություններն ազդեցություն թողնում են», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան