
Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Le Parisien-ը հայտնում է, որ նոր պայմանագրով Տիագո Սիլվան կմնա փարիզյան ակումբում մինչև 2020 թվականը:
Սպասվում է, որ ակումբն այս մասին պաշտոնապես կհայտարարի մոտակա ժամերի ընթացքում: Բրազիլացու հետ նոր պայմանագիր կնքելն ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաֆիի գլխավոր նպատակն էր: