Բիոզուգարանների խայտառակ փոշիացումներից հետո Ներսես Երիցյանը վերանշանակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Ներսես Երիցյանը վեց տարի պաշտոնավարման ժամկետով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում: Ո՞րն է նրա հմայքը, պարզ չէ: Բայց նա հայտնի է 124 մլն դրամանոց գերթանկարժեք բիոզուգարանների գնման գործարքով:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք Հայաստան բերեցին երկու բիոզուգարան, որոնք այդպես էլ չաշխատեցին: Դրանք ձեռք էր բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: Իսկ հոգաբարձուների խորհրդի անդամներն էին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եւ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Ու այս խայտառակ փոշիացումներից հետո փոխանակ կալանավորումներ լինեն, Ն. Երիցյանը վերանշանակվեց իր պաշտոնին:




Լրահոս