
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Իմպերիալ» շապիտո կրկեսի ամանորյա ներկայացումները նախապես հայտարարված դեկտեմբերի 23-ի փոխարեն կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում:
Պատճառը Վրաստանի Հանրապետության Վերին Լարսի սահմանային անցակետում ստեղծված անբարենպաստ եղանակային պայմաններն են, ինչի հետևանքով արտիստների մի մասը Երևան կժամանի միայն այսօր երեկոյան:
Արտիստների հաջորդ խումբն ու վարժեցված կենդանիները Երևանում կլինեն ավելի ուշ: