Կան մթերքներ, որոնք ձմռան ամիսներին կօգնեն մեծ քանակությամբ վիտամիններ ձեռք բերել:
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
Խուրմա: Այն պարունակում է միներալներ և մեծ թվով վիտամիններ: Խուրման բնության կողմից ստեղծված այն հրաշք գործիքն է, որը կարող է պահպանել սիրտ-անոթային առողջ համակարգ:
Ծիրանի չիր: Բացի մեծ քանակությամբ վիտամիններ պարունակելուց, ծիրանի չիրը նաև օգտակար է մարսողական համակարգի, սրտի աշխատանքի համար: Այն պայքարում է սակավարյունության դեմ, օգնում է փորկապության դեպքում:
Թզի չիր: Վիտամիններով հարուստ լինելով հանդերձ թզի չիրը կարգավորում է վահանագեղձի գործունեությունն ու կանխում ուռուցքածին բջիջների առաջացումը: Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է որպես օրգանիզմը խարամներից մաքրող միջոց:
Սալորի չիր: Սալորաչիրը հարուստ է այն խմբի նյութերով, որոնք կարգավորում են ածխաջրերի նյութափոխանակությունը, օժտված է նաեւ հանգստացնող հատկությամբ: Շատ օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին: